ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Միայն արվեստն է մնացել կապող օղակը. Կարինե Հակոբյան

Միայն արվեստն է մնացել կապող օղակը. Կարինե Հակոբյան
11.08.2022 | 07:26

Ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսը բաց է լինելու մինչև օգոստոսի 12-ը։ Եթե դեռ չեք այցելել, անպատճառ այցելեք և վայելեք իրական արվեստի հետ հաղորդակցումը։ Ես այսօր եմ գնացել և նորից ինքս ինձ ասացի՝ ԻՆՉ ՀԶՈՐ Է ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ՝ հայ նկարիչները, քանդակագործները՝ յուրաքանչյուրը առանձին-առանձին ինչ ուժեղ են իրենց տաղանդով։


Երբ այդ վեհաշուք շինության մեջ դիտում ես Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցադրությունը, ակամայից մտածում ես, որ այն հենց այդտեղ էլ պետք է մշտապես գտնվի։ Եվ, այո՛, եթե ուզում ենք փոխել մեր պետականության ողբերգություն հիշեցնող այս ճակատագիրը, պետք է վերադառնանք մեր ինքնությանն ու առաքելությանը, որից հեռացել ենք, և միայն արվեստն է մնացել կապող օղակը։ Սկսենք մի փոքր քայլից։ Երևանի սրտի մեջ՝ Թամանյանական հրապարակում փառահեղորեն խոյացած այդ շենքը դարձնենք ոչ թե սպասարկման կենտրոն՝ հյուրանոց ու ռեստորան, այլ, այո, Ժամանակակից արվեստի թանգարան։ Այդ ի՞նչ ազգային հերոս է Էռնեկյանը, որ այդքան պարզ բանը չի հասկանում։ Հիմա ազգային հերոս է և հասկանու՞մ է, թե՞ վաճառական է և չի հասկանում։ Կամ մեկն է, կամ մյուսը։

Դիտվել է՝ 8594

Մեկնաբանություններ